Թվային գրագիտության զարգացում 2

5.0
(288 Կարծիքներ)
techschool

Հեղինակ

techschool

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Armenian Code Academy կազմակերպության կողմից իրականացվում է մարզաբնակ կանանց համար նախատեսված «Թվային գրագիտության զարգացում» դասընթացի երկրորդ փուլը:

Այս ծրագրի նպատակն է խորացնել մարզերում բնակվող կանանց թվային կարողությունները, որոնք անհրաժեշտ են թվային դարաշրջանում բարգավաճելու համար: Ծրագիրն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ, որոնք նշանակալի են թվային գրագիտության, առցանց անվտանգության, արդյունավետ հաղորդակցության, խնդիրների լուծման և այլնի համար:


Դասընթացի տևողությունը 8 ժամ 30 րոպե է: Այն անցկացվելու է առցանց վիդեո դասախոսությունների միջոցով՝ մասնակիցներին հնարավորություն տալով սովորել իրենց համար հարմար տեմպով՝ ծրագրի ժամանակացույցի շրջանակներում: Մասնակիցների առաջընթացը չափելի դարձնելու համար, դասընթացի ընթացքում նրանք կունենան առաջադրանքներ՝ հարցաշարերի և/կամ այլ վարժությունների տեսքով:

Դասընթացի ծրագիր

Տևողություն 7 ժ․ 11 ր․ 54 վ․

certificate

Հավաստագիր

Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր

Թվային գրագիտության զարգացում 2

Թվային գրագիտության զարգացում 2

5.0
(288 Կարծիքներ)
techschool

Հեղինակ

techschool