ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

5.0
(49 Կարծիքներ)
techschool

Հեղինակ

techschool

Այս դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ և արդյունավետ օգտագործել արհեստական բանականությունը (AI) առօրյա կյանքում, ուսման և աշխատանքի մեջ։ Դասընթացի ընթացքում դու կսովորես, թե ինչպես ճիշտ աշխատել տարբեր ԱԲ գործիքներով, ինչպես ձևակերպել հարցումներ, ստանալ օգտակար և ճշգրիտ պատասխաններ, ավտոմատացնել տարբեր գործընթացներ և խնայել ժամանակ։

Դու կկարողանաս օգտագործել ԱԲ-ն՝

  • նամակներ և հաղորդագրություններ գրելու,
  • պլաններ և գաղափարներ կազմելու,
  • նոր հմտություններ սովորելու,
  • ուսման և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու,
  • բովանդակություն ստեղծելու և ստեղծագործական գաղափարներ զարգացնելու համար։

Դասընթացը ներառում է ոչ միայն տեսական նյութ, այլ նաև գործնական առաջադրանքներ և թեստեր, որոնք կօգնեն ամրապնդել գիտելիքները և սովորել AI-ը կիրառել իրական իրավիճակներում։ Բոլոր առաջադրանքներն ու թեստերը պարտադիր են դասընթացի հավաստագիրը ստանալու համար։

Դասընթացի ավարտին դու կկարողանաս ինքնուրույն և վստահ օգտագործել AI գործիքները՝ ստեղծելով նոր հնարավորություններ քեզ համար և առավել արդյունավետ կազմակերպելով քո աշխատանքն ու առօրյան։

Ուշադրություն․ արհեստական բանականության գործիքների հետ աշխատելիս խորհուրդ չի տրվում կիսվել անձնական, գաղտնի կամ զգայուն տվյալներով (օրինակ՝ գաղտնաբառեր, բանկային տվյալներ, անձնագրային տվյալներ և այլն)՝ անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության նպատակով։

Մենք ստեղծել ենք Telegram ալիք բոլոր այն մասնակիցների համար, ովքեր ցանկանում են պահպանել կապը դասընթացի մյուս մասնակիցների հետ, քննարկել հարցեր, կիսվել փորձով և ստանալ օգտակար տեղեկատվություն։ Միանալու համար կարող եք անցնել ներկայացված հղումով https://t.me/+lJMSF7SeUf41Yjky

Դասընթացի ծրագիր

Տևողություն 5 ժ․ 30 ր․ 22 վ․

Հավաստագիր

Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

5.0
(49 Կարծիքներ)
techschool

Հեղինակ

techschool